Կառավարության որոշումներ

1 Մարտի 2012, 237 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 235-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողերից 0,4225 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում`
1) 0,2976 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի կառուցապատման համար.
2) 0,1249 հեկտար գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հասարակական կառուցապատման` հանդիսությունների սրահի կառուցման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023