Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 282 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱՐՄԱՎԻՐ» ՆՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի <<Գնումների գործընթացի կազմակերպման մասին>>N 168–Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության <<Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ>>պետական հիմնարկի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարիքների համար «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման շարունակելի շինարարական աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության <<Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ>>պետական հիմնարկի և <<Գոհարիկ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2,475,887,395 դրամ արժեքով կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
 

Արխիվ

2024

2023