Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 283 - Ա

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐ-ԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ N 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՅՈՒՄՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ ԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում «Գյումրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարման, տեղադրման և ուսուցման նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 15-ին միջազգային N CR3/ICB/B-G/003-11 մրցույթի արդյունքները` «Մեդտեխնիկա պլյուս» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բժշկական սարքավորումներ և սպասարկում» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)` 758,023,000.0 դրամ պայմանագրային արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:


 

Արխիվ

2024

2023