Կառավարության որոշումներ

15 Մարտի 2012, 306 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 716-Ն ՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1513-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.
2) որոշման N 6 հավելվածից հանել «շարժիչի համարը _________________________» բառերը.
3) որոշման N 9 հավելվածից հանել «շարժիչի համարը _________________________» բառերը.
4) որոշման 3-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետից հանել «` դիմումի մեջ կատարված նշումի հիման վրա» բառերը,
բ. 3-րդ ենթակետից հանել «դիմումի և» բառերը.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:».
6) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը:
2. Սահմանել, որ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված հաշվառման վկայագրի «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ/ENGINE NUMBER» դաշտը չի լրացվում:
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 716-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1513-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023