Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 336 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) կետից հանել «լիցենզավորված» բառը.
2) «անձանց,» բառից հետո կետը լրացնել «գնահատողների,» բառով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` անշարժ գույքի գնահատման ստանդարտի դրույթները համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին և 2012 թվականի մայիսի 1-ից գործողության մեջ դնել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023