Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 352 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1802-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 75-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1802-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 5.6-րդ կետերից հանել «մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 75-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետից և 5-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «մինչև 2012 թվականի մարտի 20-ը» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը:
 

Արխիվ

2024

2023