Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 347 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ 1 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի փետրվարի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ՝ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գույքի վաճառքի գումարը գնորդը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` գույքի վաճառքից ստացված ամբողջ գումարը «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կհատկացվի գույքի օտարումից ստացված միջոցների չափով գումար:

Հավելված

Արխիվ

2024

2023