Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 363 - Ն

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Ընդերքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով 3-րդ, 34-րդ, 37-րդ և 53-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023