Կառավարության որոշումներ

29 Մարտի 2012, 378 - Ն

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին, 19-րդ և 26.2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման 1-ին կետի «ժ» ենթակետով սահմանված հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներով ամրագրված դրույթներից բխող հետևյալ իրավական ակտերի նախագծերը՝
1) «Հատուկ նշանակության հողերի նկատմամբ սահմանափակումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
2) «Հատուկ նշանակության հողերի պաշտպանական գոտիները և դրանց իրավական ռեժիմները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
3) «Հատուկ նշանակության հողերում օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների ցանկը սահմանելու մասին» ու «Հատուկ նշանակության հողերում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված օբյեկտների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023