Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 373 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հան-րապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են «Շտապ բուժօգնություն>> փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով, և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն>> փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ՝ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին: «Շտապ բուժօգնություն>> փակ բաժնետիրական ընկերության պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
3) 4-րդ կետից հանել «և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը.
4) N 2 հավելվածի բաշխացուցակի առաջին սյունակի երրորդ տողում «Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն>> փակ բաժնետիրական ընկերություն>> բառերը փոխարինել «Շտապ բուժօգնություն>> փակ բաժնետիրական ընկերություն>> բառերով:

 

Արխիվ

2024

2023