Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 381 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա պետությունների քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց հանրային ծառայությունների համարանիշերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:».
2) ուժը կորցրած ճանաչել`
ա. որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի առաջին պարբերությունը.
բ. որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մաuնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով վարվող uոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

Արխիվ

2024

2023