Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 390 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Ուկրաինա Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա` դրանում նախատեսելով, որ հատկացված միջոցները բաշխվելու են Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի որոշմամբ:


 

Արխիվ

2024

2023