Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 393 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մաuին համապատաuխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգման անցկացման ժամանակ թարգմանությունների ճշտությունն ստուգող փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարումները դիմորդների կողմից ստանալու և փորձագետներին տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը թույլատրել իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ:

 

Արխիվ

2024

2023