Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 433 - Ա

ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Նարեկ Ավագյանի` երաժշտարվեստի բնագավառում ընդունակություններն ու խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Նարեկ Կարենի Ավագյանին (ծնվ.` 1988 թ. մայիսի 28-ին, քաղ. Երևան, Աբովյան փող., շ. 21, բն. 43) սովորում է Ժնևի կոնսերվատորիայի մագիստրատուրայում` լայնակի ֆլեյտա մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023