Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 426 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը, 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերը «պատվերով» բառից հետո լրացնել «և աջակցությամբ» բառերով.
2) կարգի 2-րդ կետը «պատվերն» բառից հետո լրացնել «ու աջակցությունն» բառերով.
3) կարգի 5-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունը «իրականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական աջակցություն ստացող» բառերով,
բ. երկրորդ նախադասության մեջ «Սույն» բառը փոխարինել «Այդ» բառով.
4) կարգի 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի առաջարկով՝ լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասը այլ նպատակով անվճար տրամադրվում է (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով)`».
5) կարգի 10-րդ կետի՝
ա. երկրորդ նախադասությունից հանել «Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական» բառերը,
բ. երրորդ նախադասության մեջ «Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Արխիվ

2024

2023