Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 423 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 347,878.49 հազ. դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի տարածքի համար` 112,651.54 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 38/2-39 սահմանային նշանների հատվածի համար՝ 67,924.58 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածի համար՝ 37,238.30 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի տարածքի համար` 23,681.67 հազ. դրամ, Լուսառատի գյուղական համայնքի տարածքի համար` 42,988.02 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի տարածքի համար` 61,373.38 հազ. դրամ, Ալվանք 1-1 պոմպակայանի տարածքի համար` 2,021.0 հազ. դրամ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սահմանել, որ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների, դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնումներն իրականացվում են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված

Արխիվ

2024

2023