Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 461 - Ն

<<ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սկսել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) կազմակերպել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները`մինչև 2013 թվականի մայիսի 5-ը.
2) գնահատել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը` մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը.
3) ներկայացնել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023