Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 465 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 40-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «իը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իը) ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.».
2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իթ, իժ, իժ.1, իժ.2, իժ.3 և իժ.4» ենթակետերով.
«իթ) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացում,
իժ) բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատում,
իժ.1) ընդերքի օգտագործման հետ կապված` բնության և շրջակա միջավայրի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում,
իժ.2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացում,
իժ.3) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունում,
իժ.4) երկրաբանական ուսումնասիրության ծրագրերի վերաբերյալ բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունների տրամադրում».
3) ուժը կորցրած ճանաչել «ժդ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023