Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 468 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ>> պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «06. Ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս>> ընկերության կողմից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման>> ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ>> հոդվածով նախատեսված 3779457.7 հազ. դրամ միջոցների հաշվին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական վերազինման ծառայության ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևով:
 

Արխիվ

2024

2023