Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 471 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետում`
ա. «ա» ենթակետից հանել «, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը,
բ. «զ» ենթակետում «գրանցվում են 6 ամսվանից» բառերը փոխարինել «գրանցվում են 6 ամիս և» բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ենթարկվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի:».
2) 5-րդ կետում «հերթական» բառը փոխարինել «ամենամյա» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023