Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 480 - Ա

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական վերազինման ծառայության ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գործող «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» («SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH»), «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» («Electronic Theatre Controls GmbH») և «Արթսթեք» (Artstech) ընկերությունների` 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքած գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
2. Ընդունել ի գիտություն, որ «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» («SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH») և «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» («Electronic Theatre Controls GmbH») ընկերությունների կողմից պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքները տեղափոխվում են Երևան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որից հետո հանձնման-ընդունման ակտի համաձայն փոխանցվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը: Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ապրանքների մաքսազերծման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ կատարվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով>> նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


 

Արխիվ

2024

2023