Կառավարության որոշումներ

29 Մարտի 2012, 455 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/03 ԾԱԾ ԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ «Մ-6 ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ Ա/Ճ 82-ՐԴ ԿՄ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 18-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168–Ն որոշման 1-ին կետով հաստատ-ված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 ու 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հաստատել ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/03 ծածկագրով բաց ընթացակարգի «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ա/ճ 82-րդ կմ սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքները` ընտրված մասնակից ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից և «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից կազմված կոնսորցիումը՝ 549999983 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը ) պայմանագրային գումարով:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման N 6 հավելվածում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ բացառությամբ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ա/ճ 82-րդ կմ սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների:
4. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ օբյեկտների՝ համաձայն N 7 հավելվածի.
2) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ օբյեկտների՝ համաձայն N 8 հավելվածի.
3) առանձին պահպանվող թունելների և կամուրջների հետազոտական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործումն ըստ օբյեկտների՝ համաձայն N 9 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023