Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 499 - Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (GIZ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՇՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և 50-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքային և տնտեսական զարգացում» ծրագրի գույքը` համաձայն N 1 հավելվածի ցանկերի, և «Համայնքների զարգացման խրախուսում» ծրագրի գույքը՝ համաձայն N 2 հավելվածի ցանկերի, անհատույց սեփականության իրավունքով հանձնել ցանկերում նշված կազմակերպություններին և համայնքներին, իսկ «Համայնքային և տնտեսական զարգացում» ծրագրի 2 միավոր տրանսպորտային միջոցները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` համաձայն
N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 3 հավելվածում նշված՝
1) 2002 թվականի արտադրության «Մերսեդես ԷմԷլ 270 ՋիԴիԻ» («Mercedes ML 270 GDE») մակնիշի ավտոմեքենան սահմանված կարգով ենթակա է օտարման.
2) 2003 թվականի արտադրության «Նիսսան Պատրոլ-սպիտակ» («Nissan Patrol white») մակնիշի՝ 19506257 դրամ արժեքով ավտոմեքենան ներդրվում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` նշված գույքի արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, գույքն ընդունող կազմակերպությունների և համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի՝ սահմանված կարգով հանձնման-ընդունման և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրման աշխատանքների իրականացումը:

Հավելված

Արխիվ

2024

2023