Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 504 - Ն

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 15-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ստանդարտների մշակման ծառայությունների 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2012 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023