Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2012, 535 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՄԲ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվելիք սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվի գործողության ժամկետը սահմանել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի վեց ամիս:
 

 

Արխիվ

2024

2023