Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2012, 528 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող` 499000 դրամ հաշվեկշռային արժեքով, 44.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը և 0.3015 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման և անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023