Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 549 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին>> N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը <<առաջին>> բառից հետո լրացնել <<, ներքին աուդիտի>> բառերով.
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
<<ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:>>.
3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
<<Ներքին աուդիտի բաժին>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023