Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 559 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱ ԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2020

2019