Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 576 - Ա

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համաձայն ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի` լուծարել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով` նրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:
3. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրի հետագա իրագործումը և վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի վրա՝ համաձայն ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի:
4. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած ծրագրային գույքը համաձայն ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, որից` հետագայում անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին և «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

Հավելված1

Հավելված2

Հավելված3
 

Արխիվ

2024

2023