Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 582 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 29 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 783221740 դրամ կադաստրային ընդհանուր արժեքով շենք-շինությունները (4419.9 քառ. մետր) և դրանց զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասը (ընդհանուր մակե-րեսը` 3.518991 հեկտար) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման ենթակա գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

 

Արխիվ

2024

2023