Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 585 - Ն

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0.226 հեկտարը՝ համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանգստի գոտու կառուցման նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակի գյուղական համայնքի ղեկավարին՝
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023