Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 589 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱ ՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱ ՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի Ե. Չարենցի 1 հասցեում գտնվող` 4748.5 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 515.76 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և պետական սեփականություն հանդիսացող` 0,0832 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի N 20922012-08-0032 վկայական) ու Ախուրյանի գյուղական համայնքի Ե. Չարենցի 20/5 հասցեում գտնվող 2089.5 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 682.95 քառ. մետր ավտոտնակները և պետական սեփականություն հանդիսացող 0.0935 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի N 20922012-08-0033 վկայական) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023