Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 591 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թույլատրել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.
2) թեստերի փորձաքննության իրականացում.
3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.
5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:».
2) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.
2) թեստերի փորձաքննության իրականացում.
3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.
5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023