Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 594 - Ն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող աշխատողների սոցիալական կարիքների որոշ խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին սոցիալական փաթեթ հատկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան վերաբաշխում:
3. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակելը։
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրի համար նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների՝ սոցիալական փաթեթի հատկացման ֆինանսավորման համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հասանելիք գումարը, այդ թվում` 2012 թվականի առաջին կիսամյակում` 19,338 հազ. դրամ, ինն ամսում` 48,345 հազ. դրամ, տարեկան` 77,352.0 հազ. դրամ:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.
2) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների՝ սոցիալական փաթեթի հատկացման ֆինանսավորման համար հասանելիք գումարը եռամսյակային համամասնություններով փոխանցել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվին.
3) ապահովել պատշաճ հսկողություն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագրով նախատեսված հատկացումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում նպատակային օգտագործման նկատմամբ.
4) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մայիսի 1-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023