Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2012, 603 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1512-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1512-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 8-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «ու լիցենզավորված կազմակերպությունների» բառերը փոխարինել «որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերով,
բ. 14-րդ ենթակետում «լիցենզավորված» բառը փոխարինել «որակավորված» բառով.
2) 9-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետում «լիցենզիայի գործողության» բառերը փոխարինել «որակավորված գործունեության» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «լիցենզավորված» բառը փոխարինել «որակավորված» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023