Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2012, 614 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ Ա. ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԱՆՎԱՆ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհա-տույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող շենքից 394.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության մասին պայմանագիրը կնքելիս` անհրաժեշտ է վարձավճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) վարձակալությամբ տրամադրված տարածքում վարձակալի կողմից կարող են անբաժանելի բարելավումներ կատարվել՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության մասին պայմանագրի կնքումը՝ վարձակալության մասին պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023