Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 640 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 28-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ստաժը հաշվարկելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը հստակեցնելու, ինչպես նաև այդ նպատակով հաշվարկվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներն ամբողջականացնելու նպատակով և համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում «(մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի)» բառերը փոխարինել «(մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

 

Արխիվ

2024

2023