Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2012, 629 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱ ԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒ ԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱ-ՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու բովանդակությունը և կարգը` համաձայն N 1 hավելվածի.
2) կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու ձևը` համաձայն N 2 hավելվածի.
3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար տրամադրվող` մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակցի կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը` համաձայն N 3 hավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023