Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 627 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում՝
ա. «անձի գույքի» բառերը փոխարինել «անձի հարկային տարվա գույքի» բառերով,
բ. «ինչպես նաև» բառերից առաջ վերնագիրը լրացնել «բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում» բառերով,
գ. «ամուսնու», «ծնողի» և «զավակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ամուսնուն», «ծնողին» և «զավակին» բառերով,
դ. «զավակի» բառից հետո վերնագիրը լրացնել «սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա» բառերով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի»,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1819-Ն որոշման 1-ին կետով հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով` բացառելով սույն որոշման համաձայն հրապարակման ոչ ենթակա տվյալների հրապարակումը:».
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023