Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 678 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1802-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Արագածոտն» տողում «2450,0» թիվը փոխարինել «2490,0» թվով.
2) «Գեղարքունիք» տողում «3600,0» թիվը փոխարինել «3610,0» թվով.
3) «Տավուշ» տողում «395,0» թիվը փոխարինել «375,0» թվով.
4) հանել «Պահուստային ֆոնդ» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023