Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2012, 689 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 18649.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 15667.7 հազ. դրամ և «Սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով` 2981.8 հազ. դրամ:
 

Արխիվ

2024

2023