Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2012, 701 - Ն

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 558-Ն որոշման 2-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի այլ հողերից N 294 լեռնահատկացման ակտով հատկացված 1.15 հեկտար ոչ անտա-ռածածկ հողամասը՝ համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Զկռուտի դոլերիտային բազալտների հանքավայրի շահագործման նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի ղեկավարին հողերի նպատակային նշանակության փոփոխությունն արտահայտել համայնքի ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023