Կառավարության որոշումներ

7 Հունիսի 2012, 709 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող քրեագիտական փորձաքննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և համաձայն Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ` համաձայն հավելվածի:

 

Արխիվ

2024

2023