Կառավարության որոշումներ

7 Հունիսի 2012, 710 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 768-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող 1800.4 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 1752.6 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և պետական սեփականություն հանդիսացող 110 քառ. մետր մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2007 թվականի մարտի 12-ի N 2345082 վկայական), Նալբանդյան գյուղում գտնվող 45.3 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 154.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 44.8 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 308.5 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 9.8 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 24.4 քառ. մետր մակերեսով պահեստը,
909.8 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 70.5 քառ. մետր մակերեսով պոմպակայանը,
6.0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 47.7 քառ. մետր մակերեսով, 6.0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 93.5 քառ. մետր մակերեսով և 6.0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 88.0 քառ. մետր մակերեսով ծածկերը և պետական սեփականություն հանդիսացող 661500 քառ. մետր մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի սեպտեմբերի 13-ի N 2851515 վկայական), Երևանի Իսակովի 3 հասցեում գտնվող 2190,0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 1106.7 քառ. մետր մակերեսով գինեդարանը և պետական սեփականություն հանդիսացող 3950 քառ. մետր մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2005 թվականի սեպտեմբերի 5-ի N 1564674 վկայական)` հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023