Կառավարության որոշումներ

7 Հունիսի 2012, 717 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4) 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
5) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի`
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզիա uտանալու մաuին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի.»,
գ. 4-րդ ենթակետը «անշարժ գույքի» բառերից առաջ լրացնել «լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված» բառերով,
դ. 9-րդ կետի 6-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.».
«8) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).
9) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք։»,
ե. 9-րդ կետի 10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում:»,
է. կարգը II-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III-րդ գլխով.

«III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.
5) սույն կարգի 10-րդ կետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.
6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.
7) դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբանքիմիկոսի որակավորում ունեցող աշխատանքն իրականցնող մասնագետների բացակայության դեպքում.
8) oրենքով նախատեսված այլ դեպքերում:
17. Փաuտաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:».
6) 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի`
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
բ. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի.»,
գ. 10-րդ կետի 4-րդ ենթակետից՝ «պահեստի» բառից հետո հանել «գույքի» բառը և ենթակետը լրացնել «իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում տվյալ տարածքի» բառերով,
դ. 10-րդ կետի 5-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում» բառերով,
ե. 11-րդ կետի 2-րդ ենթակետը «պահեստը (բունկեր):» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով պրեկուրսորների պահպանման համար սահմանված դեպքի:» բառերով,
զ. կարգը 11-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում են պրեկուրսորներ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով, պրեկուրսորները կարող են պահպանել նաև ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում:»,
է. կարգը II-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III-րդ գլխով.

«III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստը, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքները սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չեն պատկանում հայտատուին.
5) սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.
6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.
7) oրենքով նախատեսված այլ դեպքերում:
17. Փաuտաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա uտանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մաuին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու oրվան հաջորդող տաuն oրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաuտաթղթեր կամ նյութեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023