Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2012, 731 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով՝
1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում).
2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում).
3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
4. «Uևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում).
5. Միջազգային պայմանագրերի վավերացում`
1) 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիա
(քվեարկություն).
2) 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր
(քվեարկություն).
3) Վարկային համաձայնագիր (հատուկ գործառնություններ)
(Ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի ծրագիր. լրացուցիչ ֆինանսավորում) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև, 3-ը մայիսի 2012 թ.:
 

Արխիվ

2024

2023