Կառավարության որոշումներ

7 Հունիսի 2012, 735 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը», Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 50-րդ, 53-56-րդ, 58-59-րդ և 74-րդ կետերի 4-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով,
բ. 67-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով,
գ. 68-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն» բառերով,
դ. 70-րդ և 71-րդ կետերի 4-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով,
ե. 72-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) մինչև 2012 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) մինչև 2012 թվականի հոկտեմբերի 20-ը համապատասխան փոփոխություններ կատարել ենթակայությունը փոխված ուսումնական հաստատությունների կանոնադրություններում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծախսերի վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023