Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2012, 758 - Ն

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, <<Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի 52-րդ հոդվածով և հիմք ընդունելով <<Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 38-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման» մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություն-ների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա հաստատել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը և հաշվառումը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթների կիրառման ընթացքում հնարավոր խնդրահարույց հարցերի առաջացման դեպքում դրանց կարգավորման համար լիազորված անձ է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, որի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման` սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված արտոնությունները կիրառող մարմինների համար:
 

Հավելված

Արխիվ

2024

2023