Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2012, 768 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1278-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1278-Ա որոշման 2-րդ պարբերությունից հանել «՝ երկու տարի ժամկետով» բառերը:
 

Արխիվ

2024

2023