Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2012, 776 - Ն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արմավիրի մարզի Այգեկի, Գայի, Աղավնատան, Մրգաշատի, Փշատավանի, Առատաշենի, Ջրարբիի, Այգեվանի, Նորավանի համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Այրքի համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի, Սարամեջի, Սարչապետի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Ահնիձորի համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների՝ 2012 թվականի հուլիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 35.639.591 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.014.475 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023